Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի այս տարվա երկրորդ ոսկին

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը թուրքական Անթալիայում նվաճել է աշխարհի գավաթի երրորդ փուլի ոսկին: Մրցումների եզրափակչում հենացատկում հայ մարզիկը հավաքել է 14650 միավոր:

Հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը:

Սա Արթուր Դավթյանի այս տարվա երկրորդ ոսկին է աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել Է Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցել դրան:

Sputnik Արմենիա