2025-03-24 12:36
Լրատվական գործակալություններ
Թուրքիան պաշտոնապես հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին լուրերը
Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է հայ–թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ հայ–թուրքական պաշտոնապես փակ սահմանով զուտ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են մտել Թուրքիա և ճանապարհը շարունակել Սիրիա, այնուհետ վերադառնալու են նույն երթուղով Հայաստան։
Նշվել է, որ նմանատիպ դեպք եղել է նաև 2023 թվականի փետրվարին, երբ Թուրքիայի Մալաթիայի երկրաշարժից հետո հայկական բեռնատարները կրկին Մարգարայի կամուրջով մարդասիրական օգնություն են հասցրել աղետի գոտի։
News.am