Ֆրանսիան քննադատել է Էրդողանին

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և շատ այլ հայտնի գործիչների ձերբակալությունը լուրջ հարձակում է ժողովրդավարության վրա։ Դրա մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիան վերահաստատում է իր խոր մտահոգությունն այս հարցում։

Ընտրված ընդդիմության ներկայացուցիչների իրավունքների հարգումը, ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունը օրենքի գերակայության հիմնաքարերն են։

Որպես Եվրախորհրդի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու երկիր՝ Թուրքիան կամավոր պարտավորություն է ստանձնել այս ոլորտում։

Այս պարտավորությունների կատարումը մեր հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների կենտրոնական տարրն է։

News.am