2025-03-25 08:33
Լրատվական գործակալություններ
Դըկոտինկյի․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»։ Այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինկյին։
«Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ»,–գրել է դեսպանը:
News.am