2025-03-25 10:39
Լրատվական գործակալություններ
Իսրայելը հայտնել է սիրիական բազաներին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել սիրիական Թադմոր և Т4 բազաներին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր և Т4 սիրիական ռազմակայաններում մնացած ռազմական օբյեկտներին»,- նշվել է հայտարարությունում։
ՑԱԽԱԼ-ը «կշարունակի գործել, որպեսզի վերացնի Իսրայելի քաղաքացիներին վտանգող ցանկացած սպառնալիք»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։
News.am