Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա մարտի 26-ին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) մարտի 26-ին ուկրաինական թեմատիկայի վերաբերյալ նիստ կանցկացնի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ում Դանիայի, որը մարտին Անվտանգության խորհրդի նախագահողի պարտականություններն է կատարում, մշտական ​​ներկայացուցչությունից ։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստը հայտնվել էր մարմնի ժամանակացույցում։ «Հաստատում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է մարտի 26-ին։ Դա պահանջել են Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ՝ այլոց աջակցությամբ»,- նշել են Դանիայի դիվանագիտական​​ներկայացուցչությունից։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում բարձրացնելու է Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով ռուս լրագրողներին պատճառցած վնասվածքների և մահվան թեման։

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանող խմբի օպերատորն ու վարորդը՝ Անդրեյ Պանովը և Ալեքսանդր Սիրկելին, զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկում գնդակոծության հետևանքով՝ «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի հետ միասին։ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում՝ խմբագրական առաջադրանքը կատարելիս։

News.am