Երևանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Երևանում ապրիլի 3-5-ը կանցկացվի ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվում է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմեր կցուցադրվեն «Կինոմոսկվա»-ում, մուտքն ազատ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում ներառված է հինգ ֆիլմ. հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու և՛ նորագույն, և՛ ավելի վաղ շրջանի աշխատանքներ:

Ցուցադրությունների ժամանակացույց

Ապրիլի 3-ին

14:00 - «Ջրի բանաձևը»

16:00 - «Հրահանը»

Ապրիլի 4-ին

14:00 - «Առաջին Օսկարը»

17:00 - «Խորհրդային Միության սերը»

Ապրիլի 5-ին

17:00 - «Պոդոլսկի կուրսանտները»