Մակրոն․ Ֆրանսիան 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Ֆրանսիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է կտրամադրի: Դրա չափը կազմում է 2 միլիարդ եվրո, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր ես կցանկանայի հայտարարել Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին՝ 2 միլիարդ եվրոյի չափով: Այդ աջակցությունը պետք է համապատասխանի Ուկրաինայի զինված ուժերի առաջնահերթ կարիքներին», -հայտարարել է Մակրոնը։
Ո՞ւր կգնան Ուկրաինային հատկացվող 2 միլիարդ եվրոյի աջակցությունը.
հակատանկային MILAN հրթիռներ;
ՀՕՊ համակարգեր՝ MICA հրթիռներ;
հրթիռներ ավիացիայի համար (սարքավորումներ Mirage ինքնաթիռների համար);
ցամաքային պաշտպանության Mistral հրթիռներ;
AMX-10RC զրահամեքենաներ;
ռազմամթերք, դրանց թվում՝ հեռակառավարվող սարքավարումներ:
Կֆինանսավորվի նաև տեխնիկայի արտադրությունը Ուկրաինայում՝ ֆրանսիական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ Զելենսկին այսօր այցելել է Ֆրանսիա՝ նախապատրաստվելու անվտանգության գագաթնաժողովին։
Մարտի 27-ին Փարիզում տեղի կունենա «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը։ Մասնակիցները Ուկրաինային աջակցելու ավելի որոշակի քայլեր կքննարկեն։ Դրան կմասնակցի նաև Զելենսկին։
News.am