ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը. դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում

Սյունիքում դեսպան Քվինը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում, որը, լինելով «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադի» մաս, Հայաստանում խոշորագույն ամերիկյան ներդրումներից է։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և կուռ գործարար միջավայրի ձևավորմանը, ինչն անհրաժեշտ է ամերիկյան ներդրումների խթանման համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։