Կապանում տեղի է ունեցել «Արտավազդ 2025» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը

Կապան քաղաքում այսօր՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել «Արտավազդ 2025» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Կապանից։

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 19 անվանակարգերում։

Տարվա «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացել Վարշամ Գևորգյանը՝ «...Իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ մարմնավորած Չիկո կերպարի համար։