Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՍԱ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՏԵՑՈՒՄ Է
Մարտի 26-ի Փաշինյանի Աժ-ի ելույթի մեջ մի շատ կարևոր միտք ասվեց, որ անհրաժեշտ ուշադրության չարժանացավ:
Սա ասում է, ինչ էլ լինի, կրակոցներ, հայտարարություններ, արտաքին միջավայրի փոփոխություններ ու գործընթացներ, մենք մեր որդեգրած ռազմավարությունից հետ չենք կանգնելու ու բացառապես նրանով ենք առաջնորդվելու:
Իսկ, ըստ նրա, դա ամեն գնով խաղաղության հասնելու ռազմավարությունն է:
Իսկ ինչ է սա այս թեզով ասում.
Ասում է, որ եթե
անգամ մեզ վրա հարձակվեն,
ռազմական գործողություններ սկսվեն,
ՀՀ քաղաքացիներ զոհվեն ու հայկական հող օկուպացվի,
ասենք Իրանի վրա հարձակում լինի,
ՌԴ-ն վերջնագիր ներկայացնի,
ԱՄՆ-ը ասի մեզ այս ամենը միևնույն է,
ՀՀ-Իրան սահմանին ասենք մեծ թվով փախստականներ կուտակվեն,
Ադրբեջանը փակի ՀՀ-ի Բագրատաշենը,
միևնույն է, մենք մեր ռազմավարությունից հետ չենք կանգնելու:
Սա գաղութացման, պետությունը օտարին բացահայտ հանձնելու ակնհայտ մոտեցում է:
Իսկ ադրբեջանցիների վերադարձ «իրենց հայրենի Արևմտյան Ադրբեջան» համաձայնագրում կա:
Հայերի մեծ մասին թվում է, թե այն, ինչ գրում եմ, ֆանտաստիկայի ժանրից է ու չի կարող տեղի ունենալ. տխրեցնեմ, այն արդեն մի զգալի մասով է տեղի ունեցել:
Մենք վերջնական փուլում ենք:
Ես գիտեմ շատերդ չեք սիրում ռեալիստական, սակայն վատ լուրեր, բայց դե ընտրությունն էլ ձերն է ջայլամի պես ապրել, թե ինչ որ հարցեր փորձել լուծել միասին կամ անհատապես:
Ի դեպ 2018ից 2020-ի պատերազմի մասին էլ էի գրում, շատերը ասում էին էս ինչ ես ասում, չի կարող լինել, քաղաքական պատվեր ես կատարում)), դավադրությունների տեսություն է)) և այլն, և այլն... ի՞նչ եղավ հետո:
Անգամ այսօր լուծումներ դեռ կան:
Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ, ֆեյսբուքյան էջ