2025-03-28 11:13
Լրատվական գործակալություններ
Մարտուն Գրիգորյանի փաստաբանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա
Այսօր՝ ժամը 11:20-ին, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ կարևոր հայտարարությամբ է հանդես գալու։
Հայտարարությունը կապված է Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբի աշխատանքների հետ:
«Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառմամբ փորձում է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր Քաղաքը» դաշինքին զրկել ընտրություններին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից: Փորձում են սահմանափակել ընտրության օրը ավագանու թեկնածուների և դաշինքի այլ անդամների քաղաքական իրավունքները»,- նշել է Բաբայանը։
Aysor.am