2025-03-28 13:16
Լրատվական գործակալություններ
Փլուզվել է կամուրջ, շենքեր են ավերվել․ Մյանմայի հզոր երկրաշարժի հետևանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մյանմայում երկրաշարժի պատճառով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Այս մասին գրում են սոցցանցերի օգտատերերը։ Ավերվել են բնակելի շենքեր, փլատակներում կարող են մարդիկ լինել։ Մանդալայայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։
«Շատ ուժեղ էր ցնցվում։ Ես շենքի ներսում էի, այն ուժեղ ցնցվում էր, բոլորը դուրս էին վազում։ Հիմա բոլորը փողոցում են»,-ասել է Յանգոնում (Մյանմա) գտնվող զբոսաշրջիկը։
Ցնցումների հետևանքով հրդեհվել է Մանդալայի համալսարանը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հինգ հարևան երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանգկոկում փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը, փլատակներում առնվազն 43 բանվոր կա:
Sputnik Արմենիա