Պուտինն ու Էրդողանը բանակցել են հեռախոսով

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հետ կապված իրավիճակը: Էրդողանը հայտնել է, որ Անկարան պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Նա հայտարարել է, որ Թուրքիան ներդրում է կատարում, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու:

Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Sputnik Արմենիա