Ավելի քան 300 թուրք գրող հանդես է եկել Էրդողանի դեմ
Ավելի քան 300 թուրք գրողներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ, գրում է «թուրքիայի գլխավոր նորություններ» տելեգրամյան ալիքը։
301 գրողներ հայտարարել են, որ չեն պատրաստվում լռել և դեմ են «այս հակաժողովրդավարական պրակտիկային»։
«Մենք նույնպես փողոցում ենք։ Մենք նաև ասում ենք «ոչ» այս անարդարությանը»,- ասված Է հայտարարության մեջ:
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մարտի 19-ին՝ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո որին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ կալանավորվել և հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից:
Նրանից բացի, հետաքննության տակ են գտնվում քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին՝ Իմամօղլուին աջակցող բողոքի ցույցերը շարունակվում են։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։
Sputnik Արմենիա