Մելիքյան․ Արգելում են Հայաստան մուտք գործել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին. Նա «Զվարթնոցում» է

Քիչ առսջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։

Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»:

News.am