2025-03-28 19:47
Լրատվական գործակալություններ
Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 140-ը
Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, հայտնում է Kyodo-ն։
Բացի այդ, Թաիլանդի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է հինգի։ Եվս 117 մարդ Բանգկոկում անհետ կորել է, հայտնում է Thairath-ը։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Մյանմարում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Մանդալայ քաղաքի մոտ (Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքը):
Ցնցումները զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։ Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են մարդկանց տարհանում Բանգկոկի շենքերից:
News.am