Երկրաշարժեր են տեղի ունեցել Ղրղզստանում, Ղազախստանում և Ադրբեջանում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանի տարածքում մարտի 28-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով (մոտավոր արժեք) երկրաշարժ։ Այս մասին հայտնում է 24.kg-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոպուրո Բազար գյուղից 18 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:56-ին։

Այսօր առավոտյան մոտավորապես նույն տարածքում գրանցվել է 5,5 մագնիտուդով առաջին երկրաշարժը։

Բացի այդ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իմիշլիի շրջանում։

News.am