Պատճառն անակնկալ է լինելու. Արա Աբրահամյանը՝ «Զվարթնոցում» իրեն մի քանի ժամ պահելու մասին

Ռուսաստանի հայերիմիության նախագահ ԱրաԱբրահամյանը խոստացել է երկու օրից պատմել «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառների մասին, երբ նրան պահել են երեք ժամ:

«Պատճառը անակնկալ կլինի»,- ասել է նա 24news.am-ին. Հարցին, թե արդյոք նա ժամանել է մեկի հետ, ում մուտքը Հայաստան արգելված է (նախորդ անգամ նա ժամանել էր քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ), Աբրահամյանը բացասական պատասխան է տվել:

Նա նաև նշել է, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված ուշացումը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է տեղի ունեցածը, և իրեն ոչինչ չեն բացատրել ։

«Բայց ես շատ բան ունեմ ասելու, և վաղը չէ մյուս օրը կասեմ այդ մասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել օդանավակայանի աշխատակիցներին լավվերաբերմունքի համար։Նրանք որոշում չենկայացրել, միայն հրահանգ են կատարել, սպասել են՝ թույլ կտան վերևից ինձ բաց թողնել, թե ոչ», - հավելել է Աբրահամյանը։

Նշենք, որ Երևան ժամանած Աբրահամյանին մոտ երեք ժամ չեն թույլատրել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանի vip-գոտուց: ԱրաԱբրահամյանը Հայաստան է ժամանել միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Sputnik Արմենիա