Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ժամանակ ձերբակալվածներին արդար դատավարության հնարավորություն ընձեռվի և ապահովվեն անվտանգ պայմաններ՝ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին և պարտականություններին համապատասխան։

Դրա մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեփմենը։

Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս գործերին և պարբերաբար թարմացնում է տեղեկությունները։ Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։

Պետ​​նախարար Սթիվեն Դութին հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։

Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը պետնախարարը Ադրբեջանին միաժամանակ կոչ է արել օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունից։

Երկրի վարչապետն ու արտգործնախարարը ևս փոխանցել են այս ուղերձները»,- նշել է նա։

News.am