2025-03-29 08:21
Լրատվական գործակալություններ
Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,– նշեցին դատախազությունից։