ԵԱՏՄ երկրների շարքում շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը գրանցվել են Հայաստանում

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով, հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ աճ է նկատվել Միության բոլոր երկրներում։

Ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է (21,9%)։

Այնուհետև հաջորդում են Ղազախստանը՝ 12,7%, Բելառուսը՝ 10,3%, Ռուսաստանը՝ 7,4% և Ղրղզստանը՝ 0,1%։

News.am