ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ և ԱՐՑԱԽԻ ՕՐՀՆԵՐԳԵՐՈՎ, ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաքը մեկնարկեց ՀՀ և Արցախի օրհներգերով: Այնուհետև հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

 



Անուհետև Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը Տերունական աղոթքով սկսեց հանրահավաքը:

Հնարահավաքի օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հանրահավաքին հազարավոր արցախցիներ են մասնակցում, որոնք իրենց հետ բերել են նաև Արցախի հսկայական դրոշ:

News.am