2025-03-29 16:23
Լրատվական գործակալություններ
Ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքները. բերման են ենթարկվել և ձերբակալվել ուսանողներ
Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմադիր Ժողովրդահանրապետականկուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը, գրել է Cumhuriyet-ը։
Բողոքի ցույցերին մասնակցող բազմաթիվ համալսարանականների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։
Ծեծի, բերման ենթարկված և ձերբակալված ուսանողների ընտանիքները ստեղծել են այսպես կոչված «Ծնողների համերաշխության ցանց»՝ կոչ անելով առանձին հանրահավաք անցկացնել ի աջակցություն բերման ենթարկված և ձերբակալված երիտասարդների։
News.am