Գյումրիում ու Փարաքարում արտահերթ ընտրություններ են. բացվեցին ընտրական տեղամասերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտևեն մինչև ժամը 20.00-ն:

 

Երկու համայնքներում էլ ընտրությունները արտահերթ են:

ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236 երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝

1 Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

2 Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

3 «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:

4 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

5 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:

6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:

7 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:

8 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:

9 «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝

1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

2 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:

3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը

4 «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

Գյումրիում և Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։

News.am