Ուժեղացված ծառայություն Փարաքարում. մեծ թվով ոստիկաններ են ժամանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարաքար խոշորացված համայնքում, որտեղ այսօր ընթանում են արտահերթ ընտրություններ, որստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Մեծ թվով ոստիկաններ են ժամանել այստեղ:

 

Ոստիկանությունից չցանկացան տեսախցիկի առջև մեկնաբանություն տալ, նշեցին, որ ուժեղացված ծառայություն է, հասարակական կարգն են ապահովում, բոլոր ընտրական տեղամասերում լինելու են:

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում արտահերթ ընտրությունների մասնակցում են 4 ուժեր:

1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

2 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում էՎոլոդյա Գրիգորյանը:

3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը

4 «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

Նշենք, որ ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8.00-ին, Ընտրությունները կտևեն մինչև ժամը 20.00-ն:

Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է:

News.am