2025-03-30 15:19
Լրատվական գործակալություններ
Կարեն Սիմոնյան․ Մտավախություն ունեմ, որ շրջիկ խմբերով փորձելու են քվեարկության արդյունքները խեղաթյուրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մտավախություն ունեմ, որ շրջիկ խմբերով փորձելու են քվեարկության արդյունքները խեղաթյուրել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
«Համոզված ասում եմ, որ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր՝ 22:00-ին, բոլորս ծափ ենք տալու, շամպայնը բացելու ենք և շնորհավորենք»,-ասաց նա:
Անդրադառնալով խուզարկությանը, նա նշեց, որ ոչինչ չեն հայտնաբերել, անգամ տեղեկություն կա, որ ահազանգողը ասել է, որ վառելափայտը Սարիկ Մինասյանից է վերցրել:
«Իրենք փորձեցին վերջին օրով ցեխ շպրտել մեզ վրա, բայց չկարողացան, գյումրեցին չհավատաց»,-ասաց նա:
News.am