Արտյոմ Թումանյան․ Այս ընտրությունը Գյումրիի փրկության հարցն է

Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝ ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը:

«Ես երբեք ՔՊ-ական չեմ եղել, հեղափոխական եմ եղել, սակայն ինչ խոստանում էին, չիրականացրեցին»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ ՔՊ-ի ակտիվ աջակից Քրիստինե Հալաջյանին ի՞նքն է հրավիրել Գյումրի՝ Թումանյանը պատասխանեց. «Ոչ, ինչպես բոլոր հայերը, նա նույնպես Գյումրի գալու իրավունք ունի: Ես բոլորի հետ էլ շփվում եմ: Ես կրոնական կազմակերպություններին չեմ ճանաչում»:

Թեկնածուն նշեց՝ մեծ ակնկալիք ունի, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ ընտրություն կկատարի, քանի որ այս ընտրությունը Գյուրիի փրկության հարցն է:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

News.am