Չալաբյան․ Այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն կարողեն անվավեր ճանաչվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյումրիում 31/69, 31/70 ընտրատեղամասերում ակտիվությունը շատ է, մարդկանց մեծ կուտակումներ են, ընտրական գաղտնիության խախտում է արձանագրվել: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարող Ավետիք Չալաբյանը։

 

Ըստ նրա, այս ամենը հիմք է, որ այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։

Նշենք, որ «Հայաքվեն» նախաձեռնությունն ու Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը համատեղ դիտորդական առաքելություն են իրականացնում ավագանու արտահերթ ընտրություններում։

«Հայաքվե» դիտարդոական առաքելությունից հայտնում են. «Գյումրիի 31/70 տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել «ՀայաՔվեի» դիտորդի տեսախցիկը»:

News.am