Գյումրիի 2 ընտրատեղամասերի հարակից տարածքներում սև բերետավորներ են բերվել

Գյումրիի 2 ընտրատեղամասերի հարակից տարածքներում սև բերետավորներ են բերվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։