2025-03-30 18:17
Լրատվական գործակալություններ
Ինչու են ձերբակալվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ ավագանու անդամի թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Մեր տեղեկություններով ձերբակալվածները Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուն և աջակիցներն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին և մի կնոջը ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները: