«Հայաքվե»․ Փարաքարի 14/14 և 14/16 տեղամասերը հոսանքազրկվել են

Փարաքարի 14/09 տեղամասում ընտրողին դատարկ կտրոն է տրամադրվել, որը նա գրիչով լրացրել է: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը:

Բացի այդ, նշվել է, որ Փարաքարի 14/14 և 14/16 տեղամասերը հոսանքազրկվել են:

Հիշեցնենք, որ այսօր Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են, որոնց մասնակցում է 4 քաղաքական ուժ:

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝

1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

2 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:

3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը

4 «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

News.am