Շրջիկ մեքենան Գյումրիի 31/29 տեղամաս արդեն մի քանի խումբ ընտրողներ է բերել

Այս շրջիկ մեքենան Գյումրիի 31/29 տեղամաս արդեն մի քանի խումբ ընտրողներ է բերել: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը, որը նաև հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

News.am