2025-03-30 20:40
Լրատվական գործակալություններ
Ընտրատեղամասերը փակվեցին. Գյումրիում և Փարաքարում սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուղիղ ժամը 20-ին փակվեցին Փարաքարում և Գյումրիում բոլոր ընտրական տեղամասերը, որից հետո սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը:
Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ, Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ընտրություններին այս նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 18,31 տոկոսը:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին, ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը:
News.am