Իրավապաշտպան․ Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել

ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի:

Կանխատեսելով, որ ստելու են պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երևան:

Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:

Արդեն հասնում եմ Երևան»:

News.am