2025-03-31 09:16
Լրատվական գործակալություններ
ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել Փարաքարում. ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդամենը 31.89%-ը (3669 ձայն)։
Բոլոր 16 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ավարտից հետո, ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը, որի օգտին քվեարկել է 56,57%-ը (6508 ձայն):
Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը, ըստ օրենքի, մեխանիկորեն կդառնա Փարաքար համայնքի ղեկավար։ Երրորդ տեղում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 7,82%-ով (900 ձայն), վերջին տեղում՝ Կայունություն կուսակցությունը՝ 3,7%-ով (426 ձայն)։
News.am