2025-03-31 11:42
Լրատվական գործակալություններ
Խամենեի․ ԱՄՆ-ն կոշտ պատասխանի կստանա, եթե փորձի ապստամբություն հրահրել Իրանում
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել երկրի վրա դրսից, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, կոշտ պատասխանի կարժանանա:
«Սպառնում են վատ բան անել, բայց մենք չենք կարծում, նույնիսկ քիչ հավանական է, որ դրսից չարիք կգործեն: Բայց եթե անգամ դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն բարձրացնել երկրի ներսում, ապա Իրանի ժողովուրդն ինքը նրանց պատասխան կտա»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։
«Երկիր Օրաթերթ»