Գերմանիայի նախագաhը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում է արել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ ճեպազրույցում Շտայնմայերը ասել է, որ Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ, և Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է ճանապարհ հարթի դրա համար։ Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան գոհ է, որ Հայաստանը հետաքրքրված է ԵՄ–ով և Եվրոպայով։

Alpha News