Մարտուն Գրիգորյանը վերջապես խոսեց. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու

Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է: Այս մասին իր էջում գրել է Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ և «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի երեք ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանության ձևավորել:

Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ առանց որևէ պայմանի իրենք կաջակցեն ընդդիմադիր ուերից ամենաշատը ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Մարտուն Գրիգորյանը ևս աջակցի:

News.am