Գերմանիայի նախագահի` Արցախի դրոշը հրապարակելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել դեսպանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերնի` արցախահայերի վերաբերյալ գրառումից հետո Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ռալֆ Հորլեմանին «խիստ բողոք» են հայտնել Հայաստանում գտնվող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրառման կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Sputnik Արմենիա