2025-04-01 09:24
Լրատվական գործակալություններ
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Հայաստան
Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նա պարզաբանել է, որ Կալլասը բանակցություններ է վարելու Երևանում։
Շտայնմայերը հավելել է, որ Եվրամիությունն ու Հայաստանը կքննարկեն նոր փաստաթղթի ստորագրման հարցը։
News.am