Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել

Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն»,– ասաց Աբազյանը։

Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Նշենք, որ Օզդեմիրն վերջերս եղել է Հայաստանում, որտեղ նկարահանել և ավելի ուշ սոցիալական ցանցերում տեսանյութեր է տեղադրել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»: Նա Հայաստանից նաև հող էր տարել` փորձելով կեղծել պատմությունն ու ներկան։

Sputnik Արմենիա