Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՅԱՑՎԻ ՈՉ ԹԵ ԲԱՔՎՈՒՄ, ԱՅԼ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը հող է նախապատրաստում հարձակման համար. Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

 

Նա բացատրեց, որ Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում, ինչպես դա եղել է բոլոր դեպքերում, երբ Ադրբեջանը պատրաստվում էր ագրեսիայի։

Նահապետյանը չբացառեց, որ Ադրբեջանի համար հարմար պահ կարող է ծառայել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկզբնական փուլը։

«Եթե իր թիկունքում չունենա գերտերություն՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ադրբեջանն ինքնուրույն չի գնա իրավիճակի սրմանը տարածաշրջանում, քանի որ գիտի, որ նման գործողությունները մարտահրավեր են նետելու Իրանին և Ռուսաստանին։ Սա խոսում է այն մասին, որ լայնածավալ ագրեսիայի որոշումը կկայացվի ոչ թե Բաքվում, այլ ավելի բարձր մակարդակով և ոչ թե Անկարայում, այլ Լոնդոնում կամ Վաշինգտոնում։

Փորձագետը հավելեց, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունները կարող են ուղղված լինել հայկական տարածքների զավթմանը, որպեսզի փակվի Իրանի սահմանը։

«Հայաստանով, այսպես կոչված, միջանցն անհրաժեշտ է Իրանի դեմ, որպեսզի Լիբիայից, Սիրիայից և այլ վայրերից ահաբեկչական խմբավորումների տեսքով զենք ու զորք կուտակվի և Հայաստանի տարածքով տեղափոխվի Ադրբեջան։

Ընդ որում, եթե Ադրբեջանը վերցնի ճանապարհը Մեղրիով՝ չազդելով բնակավայրերի վրա, դա նրա համար կդառնա մեղմացուցիչ հանգամանք՝ ի դեմս Ռուսաստանի։ Ադրբեջանը կփորձի դա հիմնավորել նրանով, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։

Երբ Մոսկվան մտցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, արդեն գիտակցում էր դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ կանխելու ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ իր ռազմավարական գործընկեր Իրանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով»,- ընդգծեց Նահապետյանը։

Նրա խոսքով, Ալիևը որևէ փաստաթուղթ ստորագրելու կարիք չունի, քանի որ ճնշումների միջոցով արդեն զիջումներ է ստանում Հայաստանից։

«Միևնույն ժամանակ, Փաշինյանը կարող է չեզոքացնել Ալիևի բոլոր պահանջները՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի, ներդրումների և փոխհատուցումների, հայերի հալածանքների և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հետ՝ վերադառնալով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարություններին, որոնք հիմնված էին նոյեմբերի 9-ի հայտարարության վրա։ Սակայն Փաշինյանը դա չի անում, այլ խաղում է Ալիևի խաղը»,- եզրափակեց փորձագետը։

News.am