Եռաբլուրում ծաղկեպսակներ են դրվել պաշտպանության նախարարի և Սերժ Սարգսյանի անունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ են դրվել պաշտպանության նախարարի և Սերժ Սարգսյանի անունից:
«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Պատերազմը տևեց 4 օր և դադարեց Ռուսաստանի միջնորդությամբ: Քառօրյա պատերազմում հայկական կողմը ունեցավ 75 զոհ:
News.am