2025-04-02 19:44
Լրատվական գործակալություններ
Պուտինը Ամարյան եղբայրներին թույլ է տվել գնել խոշոր ընկերությունների բաժնետոմսեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին` «Բալչուգ կապիտալ» ՓԲԸ–ի սեփականատերերին, գնել «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսեր ամերիկյան Goldman Sachs բանկային խմբից։ Այս մասին գրել է Sputnik Արմենիան:
Ինչպես նշվում է «Բալչուգ կապիտալ» -ի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։
Հիմնադրամը կառավարում է ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ: Դավիթ Ամարյանը նախկինում մի քանի տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում։
Goldman Sachs-ը աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է։ 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո, բանկը կրճատել է իր գործունեությունը ՌԴ–ում։
AuroraNews.am