Իրանը փակել է երկինքը և բանակը բերել մարտական պատրաստության

Իրանը փակել է երկինքը և բանակը բերել մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին։

Mehr գործակալության տվյալներով՝ Թեհրանը փակել է օդային տարածքը և իր զորքերը տեղափոխել լիարժեք մարտական պատրաստության ռեժիմ։ Տեղական իշխանությունները դա կապում են ԱՄՆ-ի կողմից ուժգնացող ճնշման հետ։

Լարվածությունը ևս ավելի է մեծացրել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը։ Նա նախազգուշացրել է, որ եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան, ռազմական բախումը գրեթե անխուսափելի կդառնա։

Այս իրադարձությունների ֆոնին արևմտյան լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ հնարավոր ռազմական սցենարը։

Paradigma.am