Ամերիկյան դատարանը ազատեց Նյու Յորքի քաղաքապետին Թուրքիայի հետ կոռուպցիայի մեղադրանքներից
Չորեքշաբթի դատավորը կարգադրել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին ընդմիշտ ազատել Թուրքիայի հետ կոռուպցիոն կապերի դաշնային մեղադրանքից, հայտնում է NBC News-ը։
Դաշնային դատախազներն ասդել են, որ «այս դատավարության շարունակությունը կխոչընդոտի» քաղաքապետի կառավարելու կարողությունը՝ դրանով իսկ վտանգելով «դաշնային ներգաղթի նախաձեռնություններն ու քաղաքականությունը»:
Հունվարի վերջին The New York Times-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Ադամսի դեմ գործը դադարեցնելու հարցը նրա փաստաբանների և Մանհեթենի դաշնային դատախազների հետ: Պարբերականը նշում է, որ Ադամսը վերջերս փորձում էր շահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը. նա հանդիպել է նրա հետ Ֆլորիդայում, մասնակցել երդմնակալությանը, խոստացել է հրապարակայնորեն չքննադատել նախագահին, ինչպես նաև պարբերաբար շփվել է նրա հետ հեռախոսով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադամսը կաշառք է վերցրել թուրք պաշտոնյաներից՝ ի թիվս այլ բաների, անտեսելու համար Հայոց ցեղասպանությունը: 2024 թվականի սեպտեմբերին բացված հինգ հոդվածից բաղկացած մեղադրական եզրակացությունը Ադամսին մեղադրում է էլեկտրոնային կապի միջոցներով գործարքի և խարդախության մեջ: Նա կասկածվում է օտարերկրյա քաղաքացիներից նախընտրական քարոզարշավի համար անօրինական նվիրատվություններ և կաշառքներ ստանալու մեջ, այդ թվում՝ արտասահմանյան ճոխ ուղևորություններ՝ թուրքական կառավարության պաշտոնյաների համար արտոնությունների դիմաց:
News.am