Ջո Մանգանիելլո․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին

Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելլոն որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը: Նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը:

Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր POLITICO պարբերականի հերթական համարն է՝ մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին» գրությամբ:

News.am