2025-04-03 12:40
Լրատվական գործակալություններ
Իրանի դեսպան․ Մենք օգտագործում ենք մեր կապերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար
Մենք ամեն ինչ անում ենք՝ օգտագործելով Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։
Նա նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ռազմականացմանը։ Դեսպանը հավելել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մեր հարևանն է»,- վստահեցրեց նա։