«40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու. փոխվարչապետը՝ արցախցիներին

«40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու, Կառավարությունը որոշումը չի վերանայելու: Այս մասին արցախցիներին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպմանը քննարկվել են միայն արցախցիների սոցիալական խնդիրները: Կառավարությունից հայտնել են, որ պատրաստ են շարունակել քննարկումները:

«Մենք միասին կորոշենք հետագա քայլերը և վաղը կհայտարարենք: Ամենայն հավանականությամբ, անցնելու ենք գործողությունների, բողոքի ակցիաները կշարունակվեն»,- Կառավարության դիմաց հավաքված արցախցիներին հայտնեցին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները:

News.am